Հիմիկվա ջահելները շատ ձևավոր են, ինչի մենք, որ մեր մարդկանց առաջին անգամ հարսանիքի ժամանակ ենք տեսել ի՞նչ պակաս երջանիկ ընտանիք ենք կազմել․ երեկ եկել էին թոռանս ուզելու, մենակ էդ տղու անունի համար չուզեց

Այ մարդ էս հիմիկվա ջահելները շատ ձևավորն են հա։ Ընկել են իրանց կարիերաների ու եսիմ ինչերի հետևից։ Ոչ մեկ չի մտածում ընտանիք կազմի, սերունդ ունենա, էս երկիրը շենացնենք։ Հետո էլ կասեն շատ ենք մտածում, մտածելը քիչա, պիտի գործով լինի ամեն ինչ։

Սաղ իրար անուն են դնում, տղերքի համար լավ աղջիկ չկա, աղղջիկների համար լավ տղա չկա։ Ոչ մեկ իրար հավան չի։ Զարմանում եմ, մենք որ առաջին անգամ մեր մարդկանց հարսանիքի ժամանակ ենք տեսել, վա՞տ ընտանիք ենք կազմել, վա՞տ երեխեք ենք դաստիարակել։

Երեկ եկել էին թոռանս ուզելու, լավ ընտանիք էին, տղեն էլ նորմալ տղա էր երևում։ Թոռս չուզեց, ասումա անունը հետամնացա։ Ախր Հրահատ անունի մեջ ին՞չ կա, անունա էլի,մ կարևորը մարդս մարդ լինի։