Հարսս ոչ նորմալ տեսք ունի, ոչ կրթություն, չեմ հասկանում ախպերս ինչա գտել դրա մեջ

Ախպերս իմ համար իմ ուրիշ աշխարհա: Փոքրա ինձնից 6 տարով, բայց երբեք էտ տարբերությունը չեմ զգացել, ինքը իմ համար համար միշտ թև ու թիկունքա եկել մեծ ախպոր պես: Էնքան դժվար էր երբ բանակի ժամանակը եկավ ու պիտի համակերպվեի որ երկար ժամանակ չեմ տեսնելու:
Մեծ քեֆով բանակ ճանապարհեցինք ու փառք Աստծո բարեհաջող հետ եկավ ախպերս:

Հենց բանակի հետ գալու քեֆին նենց բան հայտարարեց սաղ բերկամների մոտ տեղներս չէինք գտնում:Ասեց, որ մի աղջկա հետա ծանոթացել բանակ գնալուց առաջ ու հիմա էլ ուզումա հետ ամուսնանա: Ծնողներիս ահավոր զարմացած էին, բայց իմ համար իսկական շոկ էր, որ ինքը 2 տարիա ընկերուհի ունի ու ինձ էտ մասին ոչինչ չի ասել, չնայած էդքան մտերիմ էինք:

Հաջորդ օրն էլ ընկերուհուն բերեց ծանոթացնելու, տնեցիքով քարացել էինք, չգիտեինք ինչ ասենք, էտ աղջիկը ոչ նորմալ տեսք ունի, ոչ էլ սովորածա ու ոնց հասկացանք ոչ էլ միտք ունի կրթություն ստանալու: Եկած չեկած հարսանիքից էր խոսում թե ինչքան մեծ ու ճոխ հարսանիքա ուզում, դաժը հարսի շորն էր ընտրել, վերջում էլ գնալուց ասեց, մի նեղվի որ դեռ չես ամուսնացել հարսանիքին բուկետը քեզ կտամ:

Մնացել եմ շիվար, ոնց կարար ախպերս սրա նմանին գտներ ու մի հատ մեր տուն հարս բերի: