Հարսս ախպորս խելքը կերելա, որ տունը ծախեն գնան երկրից. Գիտեք էտ աներեսը ի՞նչ էր ասել մորս մասին

Մայրս ուսուցչուհի է աշխատել դպրոցում ու ամուսնացած օրվանից տատիս հետ են ապրել։ Հայրս էլ է շուտ մահացել ու մամաս մնացելա տատիիս հետ։ Տատս շատ խիստ կին էր ու ամբողջ կյանքում ինքնա մեր տան նիստ ու կացը կառավարել։ Երբ արդեն բավականին մեծ էի զարմանում էի մորս համբերության վրա։ Ինքն արդեն 50 անց կին էր բայց մեկա աշխատավարձը ստանալուց տատուս էր տալիս ամբողջը։

Տատս ախպորս հարսանիքից մի ամիս առաջ մահացավ ու մենք էլ ստիպված եղանք հարսին բերեինք առանց հարսանիքի ու նախատեսած գումարով իրենց մեղրամիս ուղարկեցինք։

Մեղրամսից հետ եկան թե չէ պարզվեց որ սա եղբորս գլուխը կերելա ու համոզելա որ գնան Հայաստանից։ Հիմա էլ տան վաճառքով են զբաղվում որ էտ փողն առնեն գնան։

Էն օրը ասեցի էս որ եղած չեղած ծախում եք բա մամայի մասին չեք մտածում։ Ոչ բարով հարսս ասեց քո ստացածը գռոշներով թոշակ չի, էդքան շատ ես սիրում տար քո տանը պահի կամ էլ կտանենք ծերանոց: