Ախր այ ժողովուրդ մեր ժամանակ ամաչում էինք մեր կեսրարների դեմքներին նայեինք․ տղես նորա ամուսնացել, երեկ տեսեք հարսս ինչ տեսքով եկավ նստեց հաց ուտելու, ես ու մարդս շշմել էինք

Ախր այ ժողովուրդ մեր ժամանակ ուրիշ էր էլի, որ ասեմ կասեն էլի ասեց սա։ Հա թող ես հետամնաց լինեմ, ժամանակակից չլինեմ, բայց նամուս կար, ամոթ կար։ Էն ժամանակ մենք ամաչում էինք մեր կեսրարների դեմքներին նայեինք, մի բան էն չասեինք։ Հարգանք կար, ամոթ կար։

Հիմիկվա ջահելությունը լրիվ ձեռից գնացելա, չգիտեմ էն մեր հին մենտալիտետից բան չի մնացել։ Սաղ իրանց դրել են զարգացածի տեղ, բայց լիքը արժեքներ կա, որ միշտ պետքա պահպանվի։ Հա էլի զարգացեք, էլի լավ-լավ բաներ արեք, բայց էդ արժեքները մի մոռացեք, դրանց շնորհիվա, որ էսօր մենա կանք։

Տղուս նոր եմ ամուսնացրել, հարսս շատ լավ աղջիկա, ասող-խոսող, անող-դնող, հավեսով երեխայա, բայց մի հատ թերություն ունի, շատ ազատա։ Ազատ մտածելակերպ ունի, ամաչկոտ չի։ Էն օրը նստած հաց ենք ուտում, մեկել եկավ։ Ուրեմն հագելա շատ կարճ շորտիկ, վերևն էլ, լեզուս չի ֆռում ասեմ, կրծքալի նման եսիմ ինչ տոպիկա հագել։ Ես ու մարդս շշմած իրար երես էինք նայում։