Սկեսուրս ինձ տանել չի կարում. էրեկ էլ սկեսրոջս ծնունդն էր, տորթ էի սարքել, հլը ինչ անուն կպցրեց տորթիս սաղ հյուրերի մոտ, ես էլ սենց պատասխանեցի

Էկածս օրվանից սկեսուրս ինձ տանել չի կարողանում ու միշտ էտ ցույց ա տվել: Օրվա ընթացքում հա արածներիս անուն ա կպցնում, փնթփնթում, բայց դե աշխատում եմ ուշադրություն չդարձնեմ:

Էրեկ էլ սկեսրոջս ծնունդն էր, հյուրեր էինք ունենալու, ես էլ որոշեցի տորթ սարքեմ, որովհետև սկեսրոջս շատ եմ սիրում: Մի խոսքով սարքեցի, իրիկունն էլ հյուրեր ունեինք, նստեցինք, նշեցինք:

Հերթը հասավ տորթին ու երբ որ բերեցի, որ մոմերը պետք ա սկեսրայրս փչեր, մի հատ սկեսուրս նայեց տորթին ու ասեց՝ էս ինչ անշուք տորթ ա, նայում ես , սկի ուտելդ չի գալիս:

Սկզբում եռման ջուրը լցրեցին գլխիս, մանթո էի ահավոր որովհետև սաղ ինձ էին նայում: Ես էլ ֆռացի, ասեցի՝ դուրս չի գալիս, ուտելդ չի գալիս, դու մի կեր, մենք կուտենք:

Շշմած նայում էր վրես, էլ ձեն չհանեց: Չէր սպասում, որ տենց կպատասխանեմ: