Աստվա՛ծ ջան, թող ոչ ոք չզգա էս ցավը․Մորիցս հետո էս աղոթքով եմ մխիթարվում

Մորիցս հետո միակ բանը, որ մխիթարվում եմ, իմ Աստված է ու իմ եկեղեցին։ Չեմ հավատում, որ կորցրել եմ նրան։ Թեև նա 84 տարեկան էր, ապրել էր իր կյանքի տարիները, ունեցել երեք երեխա, շատ թոռներ ու ծոռներ, սակայն միևնույն է, ինձ համար նրա կորուստը հազարապատիկ ծանր էր, քան քրոջս ու եղբորս, քանի որ նրանք իրենց ընտանիքներ ունեն, իսկ ես՝ ոչ։

Ես էի նրան խնամում, նրան պահում, նա էր իմ լավ ու վատ օրերը կիսողը, ինձ խնամողը։ Նրա կորստից հետո արդեն ասացի՝ ինչով եմ մխիթարվում։ Այն օրն էլ մի աղոթք կարդացի, որը էլ ավելի մխիթարիչ էր։

Աստված ջան, թող ոչ ոք չզգա այս ցավն ու դատարկությունը։ Եթե իմ վիճակում գտվող մարդիկ կան, այս աղոթքը կարդացեք ու վստահ եղեք՝ ձեր սիրելիների հոգիները ձեզ ուղեկցում են միշտ։

Աղոթք ննջեցյալների հոգիների համար

Քրիստոս,Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն,
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր
ԵՎ Քեզ է վայել փառքը և պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից:
Ամեն: