Փա՛ռք քեզ, Տե՛ր, երեխաս առողջ ծնվեց․ Հղի ժամանակ ամեն օր էս աղոթքն եմ ասել ու սպասել

Ամեն անգամ, երբ ասում են, թե հնարավոր չէ ինչ-որ բան կատարվի,ե թե դրանում չկա Աստծո օրհնությունը, համաձայնում եմ ու հիշում այս միջադեպը, որ ինձ հետ կատարվեց։ Ուրիշը պատմեր՝ չէի հավատա, բայց սեփական մաշկիս վրա զգալով միայն հասկացա՝ որքան ճշմարիտ է այս խոսքը։

Շատ ծանր հղիություն էի տանում, ոչ ոք չէր հուսադրում, թե երեխան առողջ կծնվի։ Ինձ մնում էր միայն աղոթել ու սպասել։

Ամեն օր կարդում էի այս հզոր աղոթքն՝ ուղղված Աստվածածնին, որպեսզի Նա բարեխոս լինի և երեխաս ծնվի։ Փա՛ռք Աստծո, երեխաս ծնվեց շատ առողջ և այժմ երջանկացնում է մեզ իր հաջողություններով։

Սիրելի՛ կանայք, դուք էլ կարող եք կարդալ այս հզոր աղոթքը։

 

Հղի կնոջ աղոթքն Աստվածածնին

Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։ Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։

Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևիր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։ Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։

Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։ Լսի՛ր խոնարհ աղաչանքներս ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի եւ շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դու ես Մայրը գթության և միշտ փառավորեմ քեզանից ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին և ազատում է վշտերի ու հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. Ամեն: