Սկեսուրս ու սկեսրայրս ասում են՝ չե՞ս կարա մի քիչ գեշացնես քեզ քսվելով, աղջիկս նեղվում ա

Սկեսուրս ու սկեսրայրս միշտ գովում են ինձ բնական գեղեցկություն ունենալուս համար։ Իսկ ես դրան որպես արժանիքի չեմ վերաբերվում, քանի որ գիտեմ՝ իմ գեղեցկությունը ընդամենը Աստծուց տրված մի առանձնահատկություն է, որը պռտք է ճիշտ օգտագործեմ։

Երբեք չեմ ընդունել գեղեցիկ, նուրբ լինելս որպես առավելություն, բայց այսպիսի մի բան կա, որիս ահավոր նյարդայնանում եմ։ Բանն այն է, որ փոքր տալս փաստորեն նախանձում է ինձ՝ արտաքին տեսքիս համար։

Հարցն այնքան է լրջացել, որ այն օրը սկեսուրս ու սկեսրայրս միասին եկան հետս զրուցելու ու ասացին՝ չե՞ս կարող մի քիչ գեշացնել քեզ։ Հարցիս, թե ինչու պիտի նման բան անեմ, պատասխանեցին, որ իրենց աղջիկը շատ է նեղվում ինձ հետ համեմատությունից ու տգեղ լինելուց։ Ախր նա տգեղ չէ, այլ սովորական մի աղջիկ՝ իր յուրօրինակ գեղեցկությամբ։

Ի՞նչ ասեմ, ի՞նչ անեմ, չեմ հասկանում՝ որ օրվանից ուրիշների ինքնագնահատականի համար պիտի ինձ այլանդակեմ։