Սաղ օրը պռոբկեքի մեջ ավտո եմ քշում, նեռվախախտ եմ ըլնում, մեկ ա ծերը ծերին չեմ հասցնում էս թանկացումների ֆոնին, իսկ Նիկոլն ու Աննան պետբյուջեի հաշվին կյանք են անում, թռնում են էս երկրից էն մյուսը

Էս երկրում ապրելը կամաց-կամաց դառնում ա ճոխություն: Կապ չունի, որ առավոտից իրիկուն պախատ եմ ըլնում, պռոբկեքի մեջ ավտո քշում, մեկ ա ծերը ծերին չեմ կարում հասցնեմ:

Ամեն բան էնքան ա թանկացել, որ աշխատածդ հազիվ կոմունալի ես տալիս ու տան ուտելիք առնում, էտ էլ հլը քիչ ու միչ ես առնում, վախենալով, որ կարանաս մինչև ամսվա վերջ ձգես:

Էս ժողովրդի 80 տոկոսը իմ նման ու ինձնից վատ ա ապրում, հլը գնացեք խուլ գյուղեր, տեսեք, թե ոնց են մարդիկ քռքաշ գոյատևում:

Գիտե՞ք ցավը որն ա, որ էս ամեն ինչը մի երկրում ա տեղի ունենում, որի ղեկավարն իշխանության գալուց առաջ ոսկե սարեր էր խոստանում, ասում էր որ ժողովրդի կողքին ա լինելու, իսկ էսօր թքած ունի էտ նույն ժողովրդի վրա:

Ուշք ու միտքները մենակ բյուջեն մսխելն ա, գրպանները լցնելն ու երկրից երկիր ֆռֆռալը: Այ հենց էս ապագայի մասին էին խոստանում Նիկոլենք:

Դե ով ընտրել ա սրանց նորից, վայելեք ժողովուրդ ջան