Մինչև ե՞րբ են քահանաները սև զգեստներ կրելու

Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր հոգևորականները, այդ թվում և քահանաները, կրում են սև զգեստներ, որը նրանց հանդերձանքի անբաժանելի մասն է կազմում։ Սև զգեստը հոգևորականները գունավորով են փոխարինում միայն Սուրբ Պատարագին։ Շքեղ ու գունավոր զգեստները Սուրբ Պատարագին մեկնաբանել է Սուրբ Գրիգոր Տաթևացին՝ ասելով․ «Քանի որ Սուրբ գործին պետք է սուրբ զգեստ …» (Գիրք հարցմանց):

Վերարկուն անխտիր բոլոր եկեղեցականների համար սև գույնի է: Դրա վրա չկան աչքը զվարճացնող գույներ, շքեղ ու թանկարժեք դետալներ, զարդարանքներ։ Ինչո՞ւ՝ կհարցնեք։ Քանի որ այն խոնարհության նշան է:

Ասում են՝ փառասերները փառք են փնտրում իրենց արտաքին զգեստներով, քանի որ նրանք այդպիսով ձգտում են նկատվել և հարգվել իրենց թանկագին զգեստների պատճառով։ Իսկ հոգևորականներն այդպիսին չեն, նրանք խոնարհ են ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ, նյութական հարցերում։

Ինչո՞ւ է զգեստը սև։

Սև գույնը սգո խորհրդանիշ է: Հիսուսի հետնորդների համար մինչև Երկրորդ գալուստ սուգ է, այսինքն՝ հոգևորականները  մեռած են աշխարհիկ մեղսալից կրքերի, ցանկությունների համար և այդ պատճառով էլ քահանաները հագնում են սև զգեստներ։

Ուստի՝ հոգևորականները մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը պետք է կրեն սև զգեստներ ու մորուք պահեն՝ նշան սգի