Մեծ ընտանիք ունեմ, ես ու կնիկս սաղ օրը պախատ ենք ըլնում, բայց մեկ ա չենք կարում հասցնենք էրեխեքի ծախսերը, իսկ Նիկոլն ու իրա էրեխեքը կյանքն են վայելու կառավարական առանձնատանը

Ինչ հիշում եմ ես ու կնիկս սաղ օրը պախատ ենք լինում, աշխատում ենք, որ կարանանք մեր ընտանիքի ու էրեխեքի ծախսերը հոգանք, բայց մեկ ա չենք կարում ծերը ծերին հասցնենք:

Էրեխեքը մի բան են ուզում, ոչ կարում ենք առնենք, ոչ էլ, կարոտով են նայում: Հիմա ինձ ասեք իմանանք, խի՞ պետք ա մենք սենց սաղ օրն աշխատելով մարդ ու կնիկ հազիվ հասցնենք, բայց Նիկոլենք բախտի բերմամաբ, թե պատահմամբ գան իշխանության ու էսօր կառավարական առանձնատանը կյանքը վայելեն:

Իշխանության գալուց առաջ մեզ ոսկե սարեր էին խոստանում, ասում էին, որ ժողովրդի համար լավ ա լինելու, բայց փաստացի էսօր մենակ իրանց համար ա լավ: Էղածը ժողովրդի համար մենակ թանկանում ա, իսկ աշխատավարձերն ու թոշակները մնում են նույն կոպեկները: