Մամաս մութ ու ցուրտ տարիներին ինձ մենակով ա մեծացրել, բայց էրեկ նենց բան եմ իմացել, որ աշխարհը փուլ ա էկել գլխի. չեմ կարում մամայիս վրա նայեմ, էնքան նեղված եմ

Մամաս մութ ու ցուրտ տարիներին ինձ մենակ ու մեծ դժվարությամբ ա մեծացրել: Իրա սիրած տղամարդը, ով հանդիսանում ա նաև իմ հայրը, մամայիս մենակ ա թողել ու գնացել, երբ որ իմացել ա, որ հղի ա:

Մամաս ունեցել ա ինձ ու մենակով, մեծ դժվարությամբ մութ ու ցուրտ օրերին պահել ու մեծացրել ա: Հիմա մեկ-մեկ որ պատմում ա, զարմանում եմ, թե ոնց ա էտքան ուժեղ էղել ու ոնց ա կարացել էտ ժամանակաշրջանում ինձ մենակով մեծացնի:

Բայց հիմա շատ նեղված եմ, որովետև էրեկ նենց բան եմ իմացել, որ հանգիստս կորցրել եմ: Պարզվում ա, երբ որ մամաս կապվել ա հորս հետ, հերս արդեն ամուսնացած ա էղել ու երեք էրեխայա ունեցել: Երբ որ իմացել ա, որ մամաս հղի ա, թողել, գնացել ա, որովհետև ես իրա համար անցանկալի էրեխա եմ էղել:

Ո՞նց կարար մամաս իմանալով հանդերձ կապվեր ամուսնացած տղամարդու հետ լավ, ուղեղումս չի տեղավորվում:

Ես էլի շնորհակալ եմ իրան ամեն ինչի համար, բայց դե մի տեսակ ոնց որ հիասթափված լինեմ, ինչ որ բան մեջս ոնց որ կոտրված լինի: