Հարևանի մարդու հետ նկարվեցի, գցեցի սոցցանց․ Այ տենց, մարդս թող խանդի

Ամուսինս վերջերս շատ անտարբեր է դարձել իմ հանդեպ։ Երբեմն անգամ մտածում եմ, որ սիրուհի ունի, բայց ամեն կերպ ստուգել եմ, կարծես թե ոչինչ էլ չկա։

Վերջերս նա այնքան սառն ու անտարբեր է, որ մի այսպիսի բան մտածեցի՝ նրա խանդն առաջացնելու համար։ Ամառվա այս շրջանում հարևաններով հաճախ ենք հավաքվում մեր բակի տաղավարում։

Մի երեկո էլ, երբ հերթական անգամ ամուսինս տանը քնած էր, ես որոշեցի այսպիսի մի բան անել։ Իջա բակ, խնդրեցի հարևաններից մեկին, որ միասին մի ջերմ լուսանկար անենք։ Այդ լուսանկարն անմիջապես հրապարակեցի սոցցանցերում ու սկսեցի սպասել՝ մինչև ամուսինս քնից արթնանա։

Ուղղակի մի հարց կա։ Նա հավանաբար արդեն իսկ տեսել է ու ոչ մի ձայն չի հանում այդ լուսանկարի հետ կապված։ Լավ գիտի, որ շուտով հեռացնելու եմ այն՝ բարեկամների մոտ խայտառակ չլինելու համար։ Բայց մի կողմից էլ մտածում եմ ՝ գուցե սիրուհի՞ ունի։