Հարսս էրեխեքին լցնում էր վրես, գնում էր հարևանների տներով կոֆե խմելու. հլը ես էլ ինչ արեցի, որ սկեսեց ինքն իրա էրեխեքին պահել

Հարսս միշտ սեր ա ունեցել ստեղ-ընդեղ գնալու հետ, առավոտ լույսը բացվում էր, գնում էր հարևանների տներով կոֆե խմելու, մինչև իրիկուն: Էն ժամանակ որ նորվա հարս էր, տենց ձեն չէի հանում, ասում էի՝ ինչ ուզում ա, թող անի:

Հիմա արդեն էրկու էրեխա ունի ու շարունակում էր էտ ավանդույթը: Էրեխեքին լցնում էր վրես ու թողում, գնում:

Սկզբում ձեն չէի հանում, բայց էս վերջում էլ նեռվերս չէր հերիքում: Սկսեցի առավոտից արդեն ես իրա փոխարեն հելնել տներով, կոֆե խմելու, որ իրան հերթ չհասնի, էրեխեքին դե հո մենակ չէր թողելու ինքն էլ գնար:


Սկզբում քիթ ու մռութ էր անում, դուրը չէր գալիս, բայց դե վատ էր սովորել: Թող հիշի, որ էտ էրեխեքը ոչ թե իմն են, այլ իրանը: