Կիսուրս քրերին բողոքում էր, որ երեխուն փնթի եմ պահում. տեսեք ինչ ասեցի բոլորի ներկայությամբ. շշմել էին

Կիսուրս հա վրես խոսում ա երեխու համար: Իմ ու իրա մոտեցումները շատ տարբեր են. Ինքն ամեն ինչի վրա խոսում ա, իսկ ես թողնում եմ, որ երեխեն մի քիչ ինքնուրույն մեծանա: Թողնում եմ, որ դրսում ավազների հետ խաղա, ինչ ուզում ա անի: Կիսուրիս դա դուր չի գալիս, ինքն ասում ա, որ երեխեն չպիտի կեղտոտ բաներին ձեռք տա: Մի խոսքով էդ հարցում իրար չենք հասկանում:

Երեկ էլ կիսուրիս քուրերն էին մեր տանը, երեխեքից խոսք գնաց, կիսուրս էլ իմ ներկայությամբ քուրերին ասաց, որ ես երեխուն փնթի եմ պահում, թողնում եմ, որ ավազների հետ խաղա, ճաշը մենակ ուտի ու թափի վրեն ու նման լիքը բաներ: Ես էլ չդիմացա ու մի քանի բան ասեցի, որը դուր չեկավ կիսուրիս: Ոչ տարա, ոչ բերեցի ասեցի.

— Նախ ես փնթի չեմ պահում իմ տղուն, թողնում եմ, որ աշխարհը ճանաչի ու իրա մանկությունը վայելի, երկրորդ ես չեմ կարա, երեխուն ասեմ՝ մի նստի, մի կանգնի, մի խաղա, մի կեր, մի թափի վրեդ մենակ նրա համար, որ շորերը չկողտոտվեն: Երեխայա, ինքը պիտի ամեն ինչ էլ անի: Դու քո տղուն տենց ես պահել, որ էսօր քամին կողքով չանցած հիվանդնում ա, դրսում էլ մի բան ուտում վատանում ա: Նենց որ քննադատելու առաջ կարելի ա մի քիչ ավելի երկար մտածել ու հեռուն նայել: