Էրեկ հարսիս նստացրի ու ասեցի էն ամենը, ինչ պետք ա սաղ հարսները գիտակցեն ու հասկանան. դուք էլ կարդացեք

Հարսիս հետ նորմալ հարաբերություններ ենք ունեցել միշտ, բայց էս վերջին շրջանում մի տեսակ փոխվել էր, ագրեսիվ էր դարձել իմ նկատմամբ չէի հասկանում ինչի:

Ես էլ որոշեցի խոսամ հետը, կանչեցի, նստացրեցի կողքս ու ասեցի էն ամեն ինչը, ինչ պետք ա ցանկացած հարս գիտակցի ու հասկանա:

Ասեցի, որ մենք տարբեր սերունդներ ենք ու լիքը բաների նայում ենք տարբեր ձևով, ես ունեմ իմ կարծիքը, իսկ դու՝ քոնը, բայց էտ չպետք ա խանգարի, որ մենք իրար կարծիքներն ընդունենք ու ըմբռնումով մոտենանք:

Ասեցի, որ դու հիմա ապրում ես էն տղու հետ, սիրում էս էն մարդուն, ում ես եմ լույս աշխարհ բերել, դաստիարակել ու եթե սիրում ես իրան, ուրեմն դրա մեջ նաև մեծ դեր եմ խաղում ես, որովհետև էտ տղեն իմ պահած, մեծացրած ու դաստիրակածն ա:

Ասեցի, որ պետք չի ինձ փառաբանես, սիրես, ինձ պետք ա, որ ինձ հարգես ու լիքը հարցերում էլ ըմբռնումով մոտենաս, որ մեր տանը խաղաղություն ու հանգիստ մթնոլորտ լինի, ես էլ իմ հերթին կհարգեմ քեզ:

Հարսս լուռ լսեց, վերջում մենակ փաթաթվեց ու շնորհակալություն ասեց, որ հենց ես եմ իրա սկեսուրը: