Նարեկ Սերոբյանը մեկն է այն հազարավոր հերոսներից, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն մայր հողի։ Նարեկը, սակայն, ոչ միայն իր սխրանքով, այլ իր կյանքով ու գործունեությամբ էլ արդեն իսկ իր հետքը թողել էր իրեն ճանաչողների ու չճանաչողների կյանքում ու սրտերում։
Նարեկի անցած ուղին շատ բեղմնավոր է եղել: Եղել է վիքիպեդիայում կամավորական, շուրջ 1500 նյութի հեղինակ: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիայի կենտրոնում, սովորում էր ծրագրավորման բաժնում, ապագա ծրագրավորող էր: Նրա անունը հնչել է բեմերից, դպրոցական տարիներին Նարեկը մարմնավորել է շատ կերպարներ` Կոմիտաս, Ջալալեդի, Վահան Տերյան ու արժանացել բազում պատվոգրերի:
Այսօօր հարազատները, ծանոթ ու անծանոթները ստիպված են ապրել կյանքն՝ առանց Նարեկի ֆիզիկական ներկայության։ Նարեկի մայրը՝ Ռաիսա Ալավերդյանը, երեկ՝ հունիսի 27-ին մի հուզիչ գրառում է կատարել։
Հրապարակելով որդու լուսանկարը՝ նա գրել է․
«Իմ օրացույցում 27-ը տագնապի ահազանգ է…
Իմ օրացույցում 27-ը իմ ու քո կարոտի հավերժ բաժանումն է….
Իմ Նարեկ, իմ արև տղա…դեռ ինչքան կարոտներ պիտ ուղարկեմ երկինքներ….
Գոնե շենք լինեի ու փուլ գայի․․.»։