Գլուխս գնաց, սկեսուրս ու սկեսրայրս իրանց դրել են աստղերի տեղ․ Սաղ օրը նվագում ու երգում են

Արդեն իրոք չեմ դիմանում ու լուրջ մտածում եմ, թե ինչ անեմ, որ մեր տան դաշնամուրն էլ չաշխատի։ Երաժշտություն իրականում շատ-շատ եմ սիրում, բայց սկեսուրիս ու սկեսրայրիս այս պահվածքը լուրջ մարդու պահվածքի նման չէ։

Բանն այն է, որ երբ միասին տանն են լինում, նստում են դաշնամուրի մոտ, սկեսրայրս սկսում է նվագել, իսկ սկեսուրս էլ բարձր ձայնով երգում է։ Այնքան էլ վատ են երգում ու նվագում, բայց իրենցից այնքան գոհ են, այնքան ինքնավստահ, որ մի բան էլ դու ես քեզ վատ զգում։

Հարևանության մոտ խայտառակ ենք եղել, չնայած բոլորն էլ գիտեն նրանց այս սովորության մասին ու արդեն ձայն չեն հանում, բայց դե ինչքա՞ն կարելի է նման կերպ շարունակել, չէ՞ որ շենք է, ընտանիք է՝ ի վերջո։

Մի խոսքով՝ չգիտեմ՝ ոնց վարվեմ սրանց հետ, գլուխս արդեն գնաց։ Իրենք էլ գիտեն՝ նախանձում ենք իրենց, աստղեր են։