Ակումբում մեկ էլ տեսնեմ՝ պարուհին քուրս ա․ Աչքերիս դեմը սևացավ, բայց ինձ չկորցրի

Ակումբում նստած էի ընկերներիս հետ։ Ամառվա օրերին շատ եմ սիրում ժամանակս էնտեղ անցկացնել, երեկոյան ուշ տուն գնալ։ Դե, ինձ ի՞նչ է եղել, ոչ աոմուսնացած եմ, ոչ էլ, ինչ ուզեմ, կարող եմ ինձ թույլ տալ։

Հերթական երեկոն էինք իրար հետ անցկացնում, մտել էինք քաղաքի ակումբներից մեկը։ Մեկ էլ աչքս ընկնում է պարուհուն, ու ի՞նչ տեսնեմ։ Պարուհին ոչ ավել, ոչ պակաս, հարազատ քույրս է։


Աչքերիս դիմաց սևացավ, արյունը գլխիս խփեց։ Չէի հասկանում՝ իրականությո՞ւն է, թե՞ վատ երազ։ Ախր զգում էի, որ մի բան էն չի քրոջս հետ, բայց թե ինչ, չէի հասկանում։

Ինբձ չկորցրի։ Ձև արեցի, թե լավ չեմ զգում, մաքուր օդի կարիք ունեմ ու առաջարկեցի բոլորով դուրս գանք, քանի ոչ մեկ չէր տեսել էդ խայտառակությունը։

Տանը նենց կռվեցի հետը, որ ականջին օղ արեց՝ փող աշխատելու համար պարտադիր չի ակումբում պարի։ Հիմա տանից օնլայն աշխատանք է գտել, ընկերուհիների հետ անգամ իրավունք չունի առանց ինձ տեղյակ պահելու դուրս գա տանից։