Ախպերս տարավ ընկերուհու հետ ծանոթացնելու․ Էդ պառավը տատիի հարևաններից էր

Մեծ եղբայրս մի օր ինձ ասաց, որ մի լուր ունի ինձ հայտնելու, բայց ոչ ոքի պիտի չասեմ։ Ես էլ խոստացա, որ ոչ մեկի չեմ ասի, թե ինչ է եղբայրս ինձ ասել։ Նա էլ պատմեց, որ ընկերուհի ունի։ Այնքան ուրախ էի, որ վերջապես ամուսնանալու է, ընտանիք կազմի, բայց ուրախությունս այդքան էլ երկար չտևեց։ Ավելի ճիշտ տևեց այնքան, մինչև որ ճանաչեցի նրա ապագա կնոջը։

Ուրեմն՝ եղբայրս ասաց, որ պատրաստվեմ, գնում ենք ընկերուհու հետ ծանոթանալու։ Ես էլ արագ հագնվեցի ու դուրս եկանք։ Գնացինք, սրճարանում սպասում էինք, մեկ էլ մի տարիքով կին մոտեցավ մեզ։ Եղբայրս էլ, տեսնելով իմ շփոթված հայացքը, սկսեց ծանոթացնել մեզ, ասել, որ նա է իր ընկերուհին։ Վայ, բայց էդ ինչ մեծ էր էդ կինը։ Հիշեցի, որ նրան մ անգամ էլ եմ տեսել, տատիկիս ընկերուհիներից է եղել, հարևանուհին էր, եթե չեմ սխալվում։

Շատ տարիքով էր, կնճիռներ ուներ, ոնց որ տատիկ լիներ։ Ես եղբորս շատ եմ սիրում, չեմ ուզում, որ էդ պառավի հետ կյանքը կապի։ Ի՞նչ անեմ, երևի խոստումս դրժեմ ու պապայիս, մամայիս ասեմ էս մասին։