Իմացել եմ, որ ամուսինս ուրիշի հետ ա գրվում. ասեցի, որ տեղյակ եմ, տեսեք ինձ ինչ պատասխանեց. շոկի մեջ եմ

4 տարի է ամուսնացած ենք: Ունենք մեկ երեխա: Մեր հարաբերությունները երբեք իդեալական չեն եղել, բայց նաև չեմ կարող ասել, որ վատ են եղել: Միշտ էլ ունեցել ենք խնդիրներ ու անհամաձայնություններ, բայց հարթել ենք: Վերջին շրջանում մեր հարաբերությունները շատ լարված ու սառն են դարձել: Ամուսինս շատ ուշ է գալիս տուն, ինձ հետ գրեթե չի շփվում. կամ հեռախոսի մեջ է մտած, կամ ինչ որ բան է նայում:

Մի քանի օր առաջ հեռախոսը ծածուկ վերցրեցի ու տեսա, որ մի աղջկա հետ է գրվում: Ես իհարկե կասկածում էի, որ նրա կյանքում ուրիշ մարդ կա, բայց երբ իմ աչքով տեսա, շատ նեղվեցի: Սկզբում մտածում էի լռեմ ու ոչինչ չասեմ տեսածիս մասին, բայց հետո չդիմացա ու ասացի: Ամուսինս սկզբում սկսեց հերքել, որ նման բան կա ու ինձ մեղադրել, որ ես իրեն զրպարտում եմ, հետո երբ ասացի, որ տեսել եմ ու անգամ մեջբերեցի նրանց խոսացածները, այդ ժամանակ չկարողացավ հերքել ու ասաց.

— Ի՞նչ ես պատմություն սարքում, լավ հասկացանք, հիմա ո՞վ չի խոսում, որ մի տղամարդը չի խոսում, դրա մեջ ի՞նչ կա: Խոսում ենք, մի երկու անգամ հանդիպում ենք, անցնում գնում ա էլի, ի՞նչ ես պատմություն սարքել դրանից: Թե՞ քեզ թվում էր ամբողջ կյանքում մենակ քո հետ պիտի շփվեմ: Էդքան միամիտ մի եղի ու մի քիչ թեթև տար:

Ամուսնուս խոսքերը մինչև հոգուս խորքը վիրավորել են ինձ: Ես չէի սպասում նման պատասխանի, մտածում էի, որ ներողություն կխնդրի, կասի որ էլ չի անի նման բան, բայց ինքը լրիվ հակառակ բանն ասաց: