Հարսս ասեց՝ նստի ավտոն, քեզ տեղ տանեմ․ Էնքան գոռացի, կես մարդ դառա էդ գժի ձեռքը մինչև հասանք

Հարսս կարծում է, թե ամենալավ վարորդն է։ Չի ընդունում իր կատարած սխալները, դե, իսկ տուգանքներն էլ հո ինքը չի՞ մուծելու․ խնդրում է, որ տղաս վճարի։

Այդքանով հանդերձ՝ նա իմ հանդեպ մեծ հարգանք ունի։ Մի օր էլ նստեց- նստեց, ասեց՝ մամ ջան, հագնվ, ուր ուզես, քեզ կտանեմ իմ մեքենայով։ Ես էլ չգիտեի դրա քշելու ձևը՝ չնայած միշտ կատակներ էի լսում տղայիցս։

Վայ, էդ ինչ սարսափելի էր քշում։ Գոռում էի կողքը նստած, խնդրում, որ մեքենան կանգնեցնի, ես իջնեմ։ Տանում էր՝ համարյա խփում էս ու էն պատնեշին, դե, իսկ շրջադարձերի մասին էլ չասեմ։ Ահավոր արագ էր մեքենան թեքում։ Ես էլ մեծ կին եմ, պատրաստ չէի տենց մեծ սթրեսի։

Տղայիս ասելու եմ, որ մեքենան անպայման դրա ձեռքից վերցնի։ Էրեխեքն են նստում վերջապես էդ մեքենան, տանի, մի բան լինի, ո՞վ ա պատասխան տալու։ Էս հարցը պետք ա արագ լուծվի։