Աղջկաս հարսանիքի օրը գնացինք գերեզմաններ, ասեց՝ ուզում եմ պապան էլ ինձ հարսի շորով տենա. էն ինչ էղավ գերեզմաններում ուղղակի աննկարագրելի էր, շշմել էինք սաղս զարմանքից…

Ամուսինս կյանքից հեռացել ա շատ տարիներ առաջ, երբ որ էրեխեքը հլը փոքր էին: Ես եմ էրեխեքին մեծ դժվարությամբ պահել ու մեծացրել…

Մեծ աղջկաս ամուսնության օրը էկավ ու ես էնքան երջանիկ էի, որ իրան սպիտակ զգեստով եմ տեսնում: Աղջիկս ասեց, որ հարսանիքի օրն էլ ուզում ա գնա գերեզմաններ՝ ասեց ուզում եմ, որ պապան էլ ինձ էս զգեստով տենա, նոր խիղճս հանգիստ կլինի:

Տենց էլ արեցինք, գնացինք գերեզմաններ ու ինչ կատարվեց ընդեղ, ապշել էինք բոլորս: Երբ որ հասանք, գերեզմաններում տեսանք մարդուս կորած ախպորը, ով շիրիմը գրկած նստած էր: Բոլորս քարացել էինք, որովհետև երկար տարիներ էր իրանից ոչ մի լուր չունեինք ու բոլորս մտածում էինք, որ կյանքից հեռացել ա:

Մեզ տեսավ, գրկեց, փաթաթվեց ու պատմեց, թե ինչի մեջով ա անցել ու ուր ա էղել էս ամբողջ տարիների ընթացքում:

Բոլորս քարացել էինք, որովհետև ոնց որ սա մարդուս ուղարկած նշանը լիներ, որ հենց էտ օրը, հենց գերեզմաններում գտանք իրա կորած ախպորը:

Մինչև հիմա ոչ մեկս ուշքի չենք գալիս: