Ծանոթներից մեկն ասեց՝ էս ոնց ես չաղացել, տեսեք ինչ պատասխանեցի. ամոթից կարմրեց ու սկսեց կակազել…

Վերջին ամիսներին բավականին գիրացել եմ ու շատ նեղվում եմ էդ հանգամանքից: Միշտ բավականին նիհար եմ եղել ու հագել եմ այն, ինչ ցանկացել եմ, բայց վերջին ամիսներին՝ առողջական խնդիրների պատճառով գիրացել եմ ու կոմպլեքսավորվում եմ: Մի քաի օր առաջ առիթի էի, մի կերպ ինձ հարմար զգեստ գտա: Ծանոթներս մի տեսակ էին նայում, բոլորը անդադար մատնանշում էին, որ շատ եմ չաղացել: Ես էլ դե համբերատար լռում էի, մինչև այն պահը, երբ նյարդերս տեղի տվեցին:

Բարեկամներից մեկը մոտեցավ ու բավականին գռեհիկ ձևով ասաց.

— Վայ Նվարդ ջան, էս ինչքան ես չաղացել այ մարդ, կոպտացել ես, մի քիչ դիետա պահի որ նիհարես, նրբիկ տեսքիցդ բան չի մնացել:

Ես էլ հունից դուրս եկա ու ասացի.

— Վարդիթեր ջան, տարրական կուլտուրա ունեցի, առողջական խնդիրներ ունեմ, մեծ քանակությամբ դեղեր եմ խմում, ու դրանցից էլ չաղացել եմ: Մեր տանը հայելի կա ու ես ինձ տեսնում եմ հայելու մեջ, անհոգ եղի: Ես էլ տեսնում եմ, որ քո դեմքին մեծ քանակությամբ մազածածկույթ կա, դեմքդ լաքաների մեջ կործա ա, աչքերիդ տակ էլ այտոցված, բայց ինձ երբեք թույլ չեմ տալիս քեզ դիտողություն անեմ, կամ էլ ասեմ գնա դեմքդ մաքրի, որովհետև հասկանում եմ, որ դա կամ առողջական խնդրի հետևանքով է, կամ էլ՝ փնթիության:

Ասածներիցս հետո բարեկամուհիս կարմրեց, իրեն շատ վատ զգաց ու սկսեց կակազելով արդարանալ, բայց դա ինձ արդեն չէր հետաքրքրում, ես պտտվեցի ու հեռացա: