Իսկ Դուք գիտեք, որ սովորական խմորիչը մազերի համար ուղղակի անփոխարինելի է

Քանի որ խմորիչները հարուստ են օգտակար միներալներով և տարբեր վիտամիններով, դրանցով պատրաստված դիմակները շատ էֆեկտիվ են մազերի համար: Այդ դիմակները նախատեսված են և՛յուղոտ մազերի, և ՛ չոր մազերի համար: Դրանք մազերին տալիս են գեղեցիկ տեսք և ուժ:

Այս բուժման կուրսի շնորհիվ մազերի աճը արագանում է:

Դիմակը պատրաստելու համար պետք է վերցնել բավականին մեծ տարա, քանի որ խմորիչի շնորհիվ դիմակի ծավալը մի քանի անգամ ավելանում է:

Բաղադրատոմս

  • 1 ճ.գ. խմորիչ
  • 1ճ.գ. ջուր
  • 1ճ.գ. շաքարավազ
  • 1ճ.գ. մեղր
  • 2թ.գ. մանանեխ

Պատրաստման եղանակ

  1. Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը, ավելացնել շաքարավազ:
  2. Երբ խմորիչն արդեն գործում է, ավելացնել մեղր և մանանեխ:
  3. Պատրաստված դիմակը քսել գլխամաշկի և մազարմատների վրա,գլխին անցկացնել պոլիէթիլենային տոպրակ և փաթաթել սրբիչով:
  4. 1 ժամից գլուխը լվանալ սովարական շամպունով: Կստեղծվի տպավորություն, ասես մազերը 2 անգամ շատացել են:

Պղպեղով դիմակ

Բաղադրատոմս

  • 30գ, չոր խմորիչ
  • 2ճ.գ. պղպեղ
  • 1ճ.գ. ջուր

Պատրաստման եղանակ

  1. Խմորիչը լուծել ջրի մեջ, ավելացնել պղպեղի թուրմը:
  2. Քսել գլխամաշկին և մազարմատներին, դնել պոլիէթիլենային տոպրակ, փաթաթեկ սրբիչով:
  3. Դիմակը թողնել ոչ ավել քան 20 րոպե:
  4. 20 րոպե անց լվանալ փափուկ շամպունով: