Հարսս իմ ու մարդուս կռվելը նկարել, գցել ա ինտերնետ, որ դիտումներ հավաքի․ Աշխարհովի խայտառակվեցինք

Հարսս միշտ էլ տարված է եղել սոցիալական ցանցերով։ Նրան հետաքրքրել են ոչ միայն սոցիալական մեդիայում այս կամ այն հրապարակումները՝ զուտ ընթերցելու համար, այլ նա սիրում է ավելի շատ ինքը բովանդակություն ստեղծել, հայտնի դառնալ, ճանաչված լինել։

Լավ հիշում եմ, մի օր մի 11 տարեկան երեխա մոտեցավ նրան, հարցրեց՝ արդյոք ի՞նքն է այն տիկտոկերը, ով միշտ պարեր է պարում, հարսս էլ այնքան ուրախացավ, կարծես մի ակադեմիկոս մոտեցել էր իրեն ու գիտական աշխատանքն էր գովում։

Մի խոսքով՝ վճակը բարդ է, բայց որ այսքան, չէի պատկերացնում։ Բացի իրենից՝ նա արդեն սկսել է մեր ընտանիքի կյանքն էլ հանրայնացնել սոցիալական մեդիայում։ Էն օրն էլ հարևանուհիս զանգեց, հարցրեց՝ հո բան չի՞ եղել։ Ես էլ ինչ իմանամ, որ էս խելքոը իմ ու մարդուս կռիվը թաքուն նկարել, հրապարակել է տիկտոկում։ Հարևանուհիս էլ սկսեց կռվից հարցեր տալ, թե արդյո՞ք բեմադրված էր և այլն։

Հետո տեսնելով, որ ոչինչ չեմ հասկանում, բերեց ու էդ վիդեոն ցույց տվեց։ Աշխարհով մեկ խայտառակ էղանք։ Ասում եմ՝ ջնջի, ասում է՝ 5000 դիտում ունի, չեմ ջնջելու