Էդքան խնդրում էի կամաց քշես, բալես, աղջիկս, հիմա ո՞նց դիմանամ էս ցավին, էս ինչ բերեցիր մեր գլխին

Մեր թոռնիկները միշտ էլ չեն սիրում լսել մեր՝ մեծերիս խորհուրդներն ու հորդորներն այն մասին, որ ավելի գերադասելի է կամաց երթևեկելը։ Թեկուզ մի քանի րոպե ուշ հասնես, բայց անպայման պիտի ցածր արագությամբ վարես, եթե, իհարկե, չես ուզում գլխիդ մի փորձանք բերել։

Թոռնիկս էլ, երբ սկսեց վարել ընկերոջ նվիրած մեքենան, շատ արագ էր վարում։ Միշտ ամեն տանից դուրս գալիս հիշեցնում էի, որ կամաց վարի։ Էդ մի անգամը փորձանքից չէր խուսափել։ Արագության տակ չէր նկատել հետիոտնին ու վրաերթի էր ենթարկել նրան։ Էդ մարդու ձեռք- ոտք կոտրվել էր։

Նենց մեծ ծախսեր առաջացան դրանից, էլ էդ մարդուն էինք խնամում, էլ թոռնուհուս բուժում, քանի որ շատ էր վախեցել։

Ախր, մտածում եմ, այ բալես, ես էդքան ինձ համար հո չէի՞ ասում, որ կամաց վարես։ Հիմա քեզ հետ մենք էլ ենք տանջվում, որ տեսնում ենք քո վիճակը։

Տատ եմ, ո՞նց դիմանամ էս ցավին ախր։ Փառք եմ տալիս Աստծուն, որ գոնե սենց պրծանք։