Վերջին օրերին աշխարհն անսպասելիորեն կորցրեց 2 մեծ արտիստների՝ աշխարհահռչակ դերասան Ալան Ռիքմանին ու երաժիշտ Դեյվիդ Բոուիին։ Պատճառը չարաբաստիկ քաղցկեղն էր։
Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ամեն ինչ կտային հիվանդությունը կանխելու համար, այնպես որ, թերևս, կարևոր է այս տեղեկությունը տարածել ու հեռու մնալ այս հիվանդությունից։
Եվ այսպես, այս հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է.
① Ազատվել սթրեսից
Քրոնիկական սթրեսը ճնշում է իմունային համակարգի աշխատանքը և նպաստում վարակների զարգացմանը, իսկ սա քաղցկեղի առաջացման պատճառ կարող է լինել։ Դու պետք է սթրեսից ազատվելու հաճելի մեթոդ գտնես։ Դա կարող է յոգան լինել, զբոսանքը թարմ օդում, մեդիտացիան, նամականիշներն ալբոմում դասակարգելը, նկարելը և այլն։ Գաղտնիքը հաճույք ստանալու մեջ է։ Եթե քեզ տհաճ է այս կամ այն զբաղմունքը, ապա ավելի լավ է թողնես այն։
② Զգուշանալ բորբոսից
Միկրոտոքսիններն ու աֆլատոքսինները, որոնք գտնվում են բորբոսի մեջ, ամենահայտնի քաղցկեղածին նյութերն են։ Եթե տանը բորբոսի հոտ ես առնում, ապա արագ մասնագետների կանչիր՝ խնդիրը լուծելու համար։
③ Մի լավ քրտնել
Նեբրասկայի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն՝ մարզասրահ այցելելն օգնում է կանխել քաղցկեղը։ Գիտնականները հետազոտել են քաղցկեղը հաղթահարած 16 հիվանդների եռամսյա մարզումների կուրս անցնելուց առաջ և հետո։ Նրանք համեմատել են իմունային առողջ բջիջների քանակը, որոնք ունակ են պայքարել քաղցկեղի դեմ, և այն բջիջների քանակը, որոնք այլևս ունակ չեն այդպիսի գործողությունների։ Պարզվել է, որ վերջիններն ավելի շատ էին մինչև մարզումներն ընկած ժամանակահատվածը, մինչդեռ երեք ամիս անց «վատ» բջիջների քանակությունը կրճատվել է 15 տոկոսով։
④ Օգնության ձեռք մեկնել
Կան գիտական ապացույցներ, որ անշահախնդրորեն մյուսներին օգնելը (ինչպես օրինակ՝ կամավոր աշխատանք կատարելը) լավացնում է իմունային համակարգը։ Առողջության համար չափազանց կարևոր և օգտակար է մշտապես հաճելի զբաղմունք ունենալը։ Իսկ ոչ մի ավելի հարմար բան չկա, քան անշահախնդիր օգնություն ցույց տալը մյուս մարդկանց։
⑤ Վիտամիններ ընդունել
Թերևս արդեն հոգնել ես սրա մասին լսել, սակայն վիտամին D-ն չափազանց կարևոր է ամբողջ օրգանիզմի առողջության համար և հատկապես՝ օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։ Խնդիրը կայանում է նրանում, որ դու բավականաչափ քանակությամբ վիտամին D չես կարող ստանալ։ Սա կարելի է ուղղել՝ ավելի շատ ժամանակ անցացնելով մաքուր օդին. բավարար է նաև բնական լույսի տակ անցկացրած 10 րոպեն։ Ինչևէ, որքան ժամանակը մոտ է ձմռանը, այնքան թույլ է արևը, այդ իսկ պատճառով ստիպված կլինես վիտամին D-ով հարուստ սնունդ օգտագործել, ինչպես, օրինակ, ձուկ։