Պապայիս կյանքից հեռանալուց հետո՝ ծնունդիս մի մեծ ծաղկեփունջ ստացա․ Որ տեսա՝ ումից ա, հուզմունքից քարացել էի․ Պապ ջան, միշտ մեր սրտերում ես

Հորս կյանքից հեռանալը մեզ համար պատահականություն չէր, այլ պարտություն էր երկարատև պայքարում։ Մտածում էինք, որ բժիշկների հետ համատեղ ջանքերով կարողանալու ենք այնպես անել, որ փրկենք կյանքը, բայց սխալվեցինք․ միշտ չէ, որ ամենակարող ենք։

Նրա կորստից հետո ծննդյանս օրն էր։ Տխուր նստած էի, երբ ամուսինս խնդրեց հագնվել, որ նշելու գնանք։ Իհարկե, պարեր, երգեր չկային, ընդամենը նստած էինք ռեստորաններից մեկում ու ընթրում էինք, երբ մի տղա մոտեցավ ինձ ու այս փունջը փոխանցեց

Հետաքրքրվեցի, թե ումից է, իսկ նա ասաց, որ գրություն կա, որ կարող եմ իմանալ այդ մասին, երբ կարդամ բացիկը։

«Ծնունդդ շնորհավոր, աղջիկս։ Չգիտեմ՝ ողջ կլինեմ, թե ոչ, դրա համար վեց ամիս առաջ եմ գրանցել պատվերս։ Փայլիր և ջերմացրու քո ընտանիքը։ Քեզ շատ սիրող հայրիկ»։
Արցունքներս հոսեցին։ Վախեցա և միաժամանակ շա՜տ հուզվեցի։

Պա՛պ ջան, քո բացը մեր կյանքում միշտ էլ զգում ենք ու կարոտում։