Էս ես եմ, կողքինս էլ ախպերս ու կինս են․ Մտածում էի՝ թաքնված կապերի մեջ էին, բայց հենց իմացա՝ ինչ ա էղել, երկուսին էլ գրկեցի, ներողություն խնդրեցի

Եղբայրս ու կինս մի սովորություն ունեն․ հենց իրար տեսնում են, ամբողջ աշխարհը մոռանում են։ Չեմ թաքցնի ու չեմ ստի, եթե ասեմ, որ նույնիսկ նրանց առաջին անգամ ծանոթացնելու օրն եմ ունեցել այս զգացումը։ Կարծես ավելորդ լինեմ այս հարաբերություններում, կարծես երկուսի համար էլ անցանկալի անձ լինեմ, կարծես սպասեն, թե երբ եմ գնալու, որ ինչ- որ գաղտնի թեմայից խոսեն։ Վերջերս նկատում էի, որ եղբայրս շատ է սկսել զանգել կնոջս։

Էս անգամ իրոք արդեն չափն անցան։ Հերթական առիթի ժամանակ էր, երբ առանձնացան ու սկսեցին երկար խոսել, իսկ երբ գնացի, որ կնոջս բերեմ, ասաց՝ դու գնա, հետո կգամ ես։ Էնքան վիրավորված էի, էնքան հուզված, հենց տուն հասանք, կնոջս ասացի, որ դավաճան է, որ տանից գնա։

Մեկ էլ էդ պահին սալյուտի ձայներ լսվեցին։ Դուռը թակեցին ու հենց բացեցի, ներս մտավ եղբայրս, մեր մյուս բարեկամներն ու իմ ընկերները։

Պարզվում է՝ էս երկուսը ծնունդիս համար անակնկալներ էին պատրաստում, իսկ ես հիմարի նման ինչ ասես, որ չէի մտածում։
Երկուսին էլ գրկել, ներողություն եմ խնդրել։