Այս կինը 7 տարի ոչինչ չի կերել, բայց հասցրել է 2 երեխա ունենալ այդ ընթացքում․ Ինչպես է դա հնարավոր

25-ամյա Նիկոլա Նիկոլսը 2008 թ.-ին հիվանդացավ գրիպով, հետագայում նրա մոտ մարսողական խնդիրներ առաջացան։ Նա օրը 50 անգամ փսխում էր։ Բժիշկներն աղջկա մոտ գաստրոպարեզ ախտորոշեցին։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր և 57 կգ էր կշռում, բայց հիվանդության պատճառով 44 կգ դարձավ։ Նա չէր կարողանում որևէ բան ուտել և սնվում էր գլյուկոզայի ու սննդամթերքի սիստեմաներով, որոնց պարունակությունն անմիջապես նրա արյան մեջ էր անցնում։ Նիկոլան մինչ օրս էլ այդպես է սնվում ու մինչև կյանքի վերջ շարունակելու է այսպես սնվել։

Գաստրոպարեզ հիվանդության դեպքում մարսողական համակարգը կարգավորող թափառող նյարդը վնասվում է։ Երբ այս նյարդը վնասվում է, ստամոքսի ու աղիքների մկանները դադարում են աշխատել, ինչի արդյունքում սննդամթերքը չի մարսվում։ Դեռևս նախքան իր ախտորոշումն իմանալը Նիկոլան պատրաստվում էր ամուսնանալ իր ընկերոջ՝ Բենի հետ։ Հարսանիքի օրը աղջիկը չէր կարող օգտվել ճոխ սեղանի ճաշատեսակներից։ Նա չխկացնում էր շամպայնի բաժակը, սակայն մի կում անգամ չէր կարող խմել։

Նիկոլայի որովայնում ստամոքսի խթանիչ տեղադրվեց։ Սա մի մետաղական սարք է, որը կոչված է էլեկտրական ազդակներ փոխանցել ստամոքսի մկաններին, որպեսզի դրանք նորից գործեն։ Սակայն այս բուժական միջոցառումը ձախողվեց։ Հենց այդ ժամանակ էլ նա անցավ բացառապես պարենտերալ սնուցման մեթոդին։ Նա ամեն օր փոխում է գլյուկոզայի ու սննդամթերքի պարկերը, որոնք բավականացնում են 12 ժամ։ Պարենտերալ սնման կողմնակի ազդեցություններից մեկը մազաթափությունն էր։ Նիկոլան շատ դժվար համակերպվեց, երբ իր մազերն սկսեցին բռերով թափվել։ Նրա ամուսինը մտածեց, որ ավելի լավ է միանգամից սափրել կնոջ գլուխը, սակայն նա իր գլուխն էլ սափրեց՝ որպես սոլիդարության նշան։

Չնայած խրոնիկ հիվանդությանը՝ այս կինը հրաշքով կարողացավ երկու երեխա լույս աշխարհ բերել։ Նրա որդի Վիլյամն արդեն 3 տարեկան է, իսկ դուստր Ֆելիսիթին՝ 11 ամսական։ Թեպետ հղիության ընթացքում Նիկոլան չէր կարողանում ինչպես հարկն է սնվել, երեխաներն առողջ ծնվեցին։ Նիկոլան ինքն է պատրաստում երեխաների կերակուրները։ Այս մասին խոսելիս նա ասել է.

Ես եմ պատրաստում երեխաներիս ուտելիքները։ Դրանք ախորժելի բույր ու տեսք ունեն, սակայն եթե համարձակվեմ մի պատառ ուտել, սարսափելի ցավեր կունենամ։ Երբեմն ինձ թվում է, որ այլևս չեմ կարող դիմանալ, սակայն բավական է տեսնեմ բալիկիս լուսավոր դեմքն ու հասկանում եմ, որ պետք է շարունակեմ ապրել։