Շատերն են բողոքում, որ իրենց ոտքերի մատները մշտապես կամ հաճախակի սառն են լինում: Ակնհայտ է, որ այս խնդիրն էլ ավելի է սրվում ձմռանը:
- Եթե ոտքերի մատները արդեն իսկ սառն են, ընդունեք տաք լոգանք, որի ընթացքում ոտքերի տակ մերսման գորգիկ դրեք: Լոգանքից հետո մանրամասն սրբեք ոտքերի թաթերը:
- Լոգանք ընդունելուց հետո ոտնաթաթերը մերսեք մանկական յուղով:
- Ամեն օր առավոտյան մարմնամարզության ժամանակ կատարեք հատուկ վարժություն ոտքերի համար: 10-15 անգամ բարձրացեք թաթերի վրա: Կարող եք նաև ոտնաթաթի պտույտներ կատարել: Այս պարզ վարժությունները կտաքացնեն Ձեր մկանները:

Ընդունեք հատուկ՝ տաքացնող լոգանքներ:
- 1լ ջրում լուծեք 20 գր կերակրի աղ և 15 րոպեով ոտքերը դրեք այդ ջրի մեջ: Այնուհետև ոտքերին կիտրոնի հյութ քսեք, սրբեք և վերջում քսեք գերչակի յուղ:
- Վերցրեք 2 ճաշի գդալ թխենու արմատներ (коры черемухи, հարցրեք դեղատներում), վրան 1լ եռացրած ջուր լցրեք և թողեք, որ թրմվի, ապա ստացված թուրմով ընդունեք լոգանք ոտքերի համար:
Կատարեք տաքացնող մերսում: Մերսման համար պատրաստեք հատուկ կրեմ: Վերցրեք 2 կաթիլ հազրեվարդի (розмарин) և նարդոսի (лаванда) յուղեր, խառնեք և ավելացրեք 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ: Ստացված կրեմով մերսեք ոտնաթաթերը: