Երբ նիկոլագետն է դուրս գալիս Նիկոլի դեմ, խաղեր տալը դժվար է լինելու

«Հրապարակ»-ը գրում է․

Մեկուկես տարի լինել ԱԱԾ տնօրեն ու աշխատել Փաշինյանի հետ, դա նշանակում է իմանալ նրա թույլ կողմերը, ճանաչել նրա վախի բջիջների շարժը, նրա էությունը՝ իր նսեմ կողմերով։

Դա այն ժամանակն էր, երբ «ժողովրդական հեղափոխությունը կանցերտներ էր տալիս», որ իբր թե եկել են՝ թալանչիներին բռնելու ու փողը ժողովրդին վերադարձնելու համար։

Ի՜նչ օրեր էին։ Մարդկանց տեղի- անտեղի ստորացնում, նսեմացնում, ծաղրուծանակի էին ենթարկում, ասֆալտին փռում, պատերին ծեփում, ինչ դերասանական շնորհք ասես չէին բանեցնում, որ «մի այլ կարգի զանգված» աստվածացներ Նիկոլին։

Այնքան բնական էր խաղում Նիկոլ Փաշինյանը, որ Վանեցյանը՝ չնայած նրա հետ ունեցած բազում տարաձայնություններին,հավանաբար կիսով չափ հավատում էր խաղին։Գուցե հավատալ- չհավատալու կամուկացն է եղել պատճառը, որ համբերատար սպասել է՝ իմանալու, թե ո՞րն է եղել անսպասելի հայտնված այդ մարդու նպատակը։ Ամեն դեպքում Վանեցյանը կարողացել է բացահայտել և՛ մարդ Նիկոլին՝ իր բոլոր թուլություններով, և՛ վարչապետ Նիկոլին՝ դրսի հետ կապված իր ծրագրերով։

Նա դարձել է նիկոլագետ։ Ես սա ասում եմ՝ տարբեր տարիներին իր արած հայտարարությունները հիմք վերցնելով։Օրինակ, 2021 թվականին Վանեցյանը հայտարարեց․«Որպես նիկոլագետ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը վախեցած, նստած սպասում է իր վճռին»։

Սա ի՞նչ է։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է իր արածի ողջ մեղսավորությունը և վախեցած սպասում է իր վճռին։ Երբ նիկոլագետն է դուրս գալիս Նիկոլի դեմ, խաղեր տալը դժվար է լինելու։

Մենք ևս տեսնում ենք, որ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են իր վախը մեղմելու համար։ Սրանց մասին կարելի է օրինակներով երկար խոսել, բայց թողնենք հաջորդիվ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.