Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյաննանդրադարձել է ԼՂ հիմնախնդրիվերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվահայտարարություններին։

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ—ի այսօրվա ելույթում հերթական անգամ իցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իրողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձումմոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂհիմնախնդրի բանակցային գործընթացիմասին խոսելիս:

Իմ պաշտոնավարման ամբողջժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցելԱրցախի հիմնախնդիրը փուլայինտարբերակով լուծելու շուրջ:Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մմինչև հիմա չի հասկացել փուլայինև փաթեթային տարբերակներիտարբերությունը, կա՛մ գործի է դրել իրհիմնական զենքը՝ մանիպուլյացիան

Փուլայինի և փաթեթայինի տարբերությանմասին մի քանի անգամ հրապարակայինխոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարողկյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլմիանշանակ պետք է լուծվի փուլերով:

Թող վերընթերցի տարբերժամանակահատվածներում իմ տվածհարցազրույցները և որքան էլ իր համարդժվար լինի, հասկանա այդ երկուտարբերակների տարբերությունըև առանձնահատկությունները:Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներսհաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահները:Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանություններիմասին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.