Հայաստանի հետ միացումը քիչ հավանական է, բայց կարող է լինել ՌԴ-ի հետ հարաբերություններ ուղղահայացի շրջանակներում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռшզմшքшղшքական իրավիճակը, անվ-տшնգшյին և սոցիալ-տնտեսական խնդիրները։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն անընդունելի են։

«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարեւանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։

Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվ-տшնգnւթյшն երաշխավոր»,-ասել է Հարությունյանը։

Նա նշել է, որ պետք է շարունակեն ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն և ձգտելով դե յուրե հետագա փոփոխության։«Դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաեւ Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,

– հավելել է Արցախի նախագահը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *