Երևանում տեսախցիկը ֆիքսել է ինչպես է ավտոմեքենան վրաերթի ենթարկում հետիոտին և դիմել փախուստի

Երեկ՝ ապրիլի 9-ին, վրաերթ է տեղի ունեցելԵրևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Մարգարյան 23/6 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն,

Երևանի բնակիչ, 43-ամյա Դերենիկ Պետրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթից հետո վիրավորինթողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար

Գոռ Առաքելյանիգխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի

իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հարչյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.